Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության շտաբին

Իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 10 օբյեկտների, այդ թվում՝ ռազմական հետախուզության շտաբը։ Այս մասին հայտնում է իսրայելական  բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության 10 օբյեկտների վրա։ Թիրախները գտնվում էին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող բազմահարկ շենքերում, հարձակման է ենթարկվել նաև ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող ռազմական համալիրը։ Զուգահեռաբար, Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող երկու բանկերի վրա, որոնք ահաբեկչության համար միջոցներ էին հայթայթում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամլո ծառայությունը հավելել  է, որ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Գազա քաղաքում գտնվող «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության օդուժի կողմից օգտագործվող զենքի արտադրության օբյեկտին, ինչպես նաև գրասենյակներին և պահեստներին պարունակող շենքին, որտեղ ահաբեկչական կազմակերպությունը զենք և ռազմական տեխնիկա է պահում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել