Իսրայելի վարչապետը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին՝ ի պատասխան Գազայի հատվածից հարձակման։

«Առաջին փուլն ավարտվում է այս ժամերին թշնամու ուժերի գերակշիռ մեծամասնության ոչնչացմամբ, որոնք ներթափանցել են մեր տարածք»,- գրել է Նեթանյահուն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):

Նա նաև հայտարարել է հարձակման մեկնարկի մասին, որը կշարունակվի «անդադար և շարունակական՝ մինչև սահմանված նպատակները ձեռք բերվեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել