26-ամյա երիտասարդը դանակով հարված է 21 տարեկան տղայի կրծքավանդակին

Հոկտեմբերի 6-ին, կեսգիշերին մոտ, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին, լուսասարքերի անսարքության պատճառով Տավուշի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Ոստիկանները սրահում նկատել են կրծքավանդակի արյունահոսող վերքով մի ուղևորի և նրան արագ տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Դարպաս գյուղի բնակիչ է, 21 տարեկան, իսկ ըստ բժիշների` նա ի վիճակի չէր տեղեկություն հայտնելու կամ բացատրություն տալու:

«ԲՄՎ-ի» վարորդ, նույն` Դարպաս գյուղի բնակիչ, 26-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 11-ի սահմաններում, Վահագնի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, կանգառի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, տուժածին իր մոտ եղած դանակով հարվածել է Վահագնի գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Առավոտյան ժամը 11-ին մոտ նա հայտնաբերվել է Վահագնի գյուղում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Քննությունը վարում է Լոռու մարզային քննչական վարչությունը: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել