Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սեպտեմբերի 29-ին հրաման է ստորագրել, որի համաձայն նշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության պետ Ա. Նիկոյանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի № /29.1.4/ 36927 գրությամբ ներկայացված առաջարկությունը. հրամայում եմ՝ Պավել Գագիկի Գրիգորյանին 2023 թվականի հոկտեմբերի 2-ից նշանակել Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ:
Լուսանկարում՝ Գրիգոր Մինասյանը