Բորելը հայտնել է, թե ինչ են քննարկել Միրզոյանի հետ

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը մանրամասներ է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Արարատ Միրզոյանի հետ մտքեր են փոխանակվել Հայաստանի իրավիճակի և ավելի քան 100000 տեղահանված Ղարաբաղի (Արցախ՝ խմբ․) հայերի կարիքների մասին:

Քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք ԵՄ հանձնառությունը՝ հետագայում խաղաղ գործընթացին նպաստելու հարցում»,- նշել է Բորելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել