Տեղեկությունը, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երեւանում քննարկում է Ղարաբաղից (Արցախ՝ խմբ․) խաղաղապահների դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից (Արցախ՝ խմբ․) ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ պլանավորված շփումների մասին է։