Ռուսաստանը Երևանի պահանջով սկսել է բենզինի և դիզվառելիքի մատակարարումները Հայաստան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Երևանի պահանջով սկսել է Հայաստան  մատակարարել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության հորդորի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքը, խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը լավ չէ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Նշվում է, որ Հայաստանը  ընտրել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ «Առջևում աշուն-ձմեռ շրջանն է, Ռուսաստանի աջակցությունը կլինի շատ տեղին և օգտակար»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ռուսական դիվանագիտական ​​ծառայությունը պարզաբանել է, որ Մոսկվան «իր դաշնակիցներին  ընդառաջում է 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում», չնայած սեպտեմբերի 21-ին ՌԴ կառավարության կողմից երկրից  առևտրային բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել