Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը. Պուտին

Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, Մոսկվան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղարաբաղի (Արցախ՝ խմբ․) հայերին, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իհարկե, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, Հայաստանը չի դադարել մեր դաշնակիցը լինելուց։ Եթե այնտեղ հումանիտար խնդիրներ կան, իսկ դրանք կան, մենք պատրաստ ենք օգնել ու կքննարկենք այդ հարցը։ Բնականաբար, պատրաստ ենք աջակցություն ու օգնություն ցուցաբերել այդ մարդկանց»,- ասել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել