ԵԽ նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ։ Նա առաջարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։
Այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։