Միջազգային գործընկերները ՀՀ–ից չեն պահանջել դուրս գալ ՀԱՊԿ–ից։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ֆրանսիայի համար կարևոր է ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության դադարեցումը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության հաստատման համար:
Ավելի վաղ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ պայմանագիր կնքելու, որը հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա ապահովել իր պաշտպանությունը։