Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ոճիր որակեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող գործողությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը այս մասին հայտարարեց հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անձամբ գիտակցաբար չի օգտագործում «էթնիկ զտում» և «բռնի տեղահանում» արտահայտությունները, որոնք օգտագործում է հայկական կողմը:
«Ես չեմ ցանկանում ոճրագործությանն իրավական որակում տալ, բայց ասում եմ, որ դրանք ոճիրներ են»,-նշեց Կատրին Կոլոննան: