Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի եղել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ վերջին տվյալներով Արցախից Հայաստան մուտք է գործել 100,625 անձ, 21,195 տրանսպորտային միջոց հատել է Հակարիի կամուրջը։
«Հաշվառվածների թվի փոփոխություն կա. այն կազմում է 94,724 անձ։ Գրեթե 95 տոկոսը հաշվառվել է»,- հավելել է նա: