Մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Հարգելի՛ ուղևորներ,
տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատակազմի հսկայածավալ աշխատանքի շնորհիվ՝ մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ։
Երևանի մետրոպոլիտենի աշխատակազմը հավատարիմ է իր կարգախոսին։
Մեր մեծ թիմի համար ամենակարևորն ուղևորների անվտանգ երթևեկությունն է։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ուղևորներին՝ ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։