Արցախի պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

Արցախի Հանրապետության  պետնախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն Հայաստանում են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ԱՀ պետնախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստան են հասել այսօր։

Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին շրջանառել ԱՀ  նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման» մասին։ Հավանաբար, խոսքը ԱՀ  պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել