Կես տարի է ամբողջ ազգը գիտի, որ դուք նախապատրաստվում եք Արցախում իշխանափոխության, բայց քանի որ չի ստացվում դրա շարունակությունը՝ Հայաստանում իշխանափոխության հասնելը, ասում եք` ձեր Արայիկը թողեց արցախցիներին։ Այս մասին այսօր հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Նախ՝ Արայիկը մերը չէ։ Մենք չունենք ընդհանրապես ժողովրդի որոշումներին խառնվելու ցանկություն, մտադրություն և սովորություն։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) ժողովուրդն ինքն է ընտրել իր նախագահին, և ի տարբերության այդ ընտրության՝ այս անգամ ժողովուրդը չէր ընտրել, այլ այն 22 պատգամավորները»,- ասաց նա։
Մանրամասն տեսանյութում