Բորելը նախատեսում է շուրջ 5 մլրդ եվրոյի ռազմական օգնություն համաձայնեցնել Ուկրաինայի համար

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ նախատեսում է մինչև տարեվերջ Ուկրաինայի համար շուրջ 5 մլրդ եվրոյի ռազմական օգնություն համաձայնեցնել 2024 թվականի համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն,  նա հայտարարել է Կիևում Եվրամիության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո։

«Ես առաջարկել եմ Խաղաղության եվրոպական հիմնադրամից մինչև հինգ միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր երկկողմանի  բազմամյա փաթեթ տրամադրել Ուկրաինային։  Հուսով եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ դրա շուրջ  մինչև այս տարվա վերջ՝ ԵՄ բազմամյա բյուջեի փոփոխությունների շուրջ բանակցությունների ժամանակ»,- ասել է Բորելը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև հաստատել է ԵՄ-ի մտադրությունը մինչև տարեվերջ վերապատրաստել մոտ 40 հազար ուկրաինացի զինվորականների, այդ թվում՝ F-16-ի օդաչուների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել