Ադրբեջանի գլխավոր դատախազը հոկտեմբերի 1-ին կալանավորման օրդեր է տվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում է Euronews-ը։
«Գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի ձերբակալության օրդերն արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանը՝ երեք տասնամյակ հակամարտությունից հետո»,- գրել է լրատվամիջոցը:
Նշենք, որ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2020թ․-ի մայիսից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։