Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ, տեղեկացնում է Mehr-ը։
Հայ պաշտոնյայի այցի օրակարգում տարածաշրջանի վերջին զարգացումների և երկկողմ, հատկապես տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում, հարաբերությունների քննարկումն է։
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության հարևան և տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին։
Տարածաշրջանի երկրների միջև հանդիպումների անցկացումը Իրանի միջոցառումներից մեկն է, գրում է լրատվամիջոցը։