Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է Անկարայում ահաբեկչության մասին

Անկարայում Թուրքիայի ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր տնօրինության դարպասների մոտ երկու ահաբեկիչներ պայթյուն են կազմակերպել։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09.30-ի սահմաններում։

Ոստիկանության 2 աշխատակից թեթև վնասվածքներ են ստացել։

«Ժամը 09.30-ի սահմաններում երկու ահաբեկիչ, որոնք մեքենայով մոտեցել են ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասին, պայթյուն են իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուս ահաբեկիչը վնասազերծվել է։ Ահաբեկչության արդյունքում մեր ոստիկաններից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր հերոսներին»,- գրել է Երլիքայան։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը շարունակելու են անզիջում պայքարն ահաբեկչության դեմ։

İçişleri Bakanlığının Kızılay binası önünde patlama sesi duyuldu, ardından da silah sesleri geldi. İçişleri Bakanlığı binası yakınlarında duyulan patlama sesinin ve silah seslerinin ardından emniyet güçleri bölgede geniş güvenlik önlemi aldı. TBMM Çankaya kapısına da yakın bir noktada duyulan patlama sesi nedeniyle Atatürk Bulvarı trafiğe kapatıldı. ( Evrim Aydın – Anadolu Ajansı )

İçişleri Bakanlığının Kızılay binası önünde patlama sesi duyuldu, ardından da silah sesleri geldi. İçişleri Bakanlığı binası yakınlarında duyulan patlama sesinin ve silah seslerinin ardından emniyet güçleri bölgede geniş güvenlik önlemi aldı. TBMM Çankaya kapısına da yakın bir noktada duyulan patlama sesi nedeniyle Atatürk Bulvarı trafiğe kapatıldı. ( Ahmet Okur – Anadolu Ajansı )

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել