Թուրքիայի ՆԳՆ–ի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայանի հայտարարության՝ երկու անձ ներխուժել են Թուրքիայի ՆԳՆ, իսկ նրանցից մեկը իրեն պայթեցրել է։
«Մոտավորապես ժամը 09:30-ին երկու ահաբեկիչ, որոնք մեքենայով ժամանել են ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության դարպասների մոտ, գործի են դրել պայթուցիկ սարք: Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է։ Փոխհրաձգության ժամանակ մեր երկու ոստիկանները թեթեւ վնասվածքներ են ստացել»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):