Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ պաշտպանվելու են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ ելույթ ունենալով օկուպացված Կովսականում (Զանգիլան) ընթացող համաժողովի ժամանակ։
«Մենք Ղարաբաղի հայ համայնքին արդեն ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և բոլոր այլ իրավունքների հարգանքը, որոնք արտացոլված են միջազգային կոնվենցիաներում և որոնք Ադրբեջանը ընդունել է իր Սահմանադրության և միջազգային պարտավորությունների համաձայն»,- ասել է նախագահը։
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում այլևս «գորշ գոտիներ» չկան։