Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում սպառնում է 14 տարվա ազատազրկում․ РИА Новости

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում սպառնում է 14 տարվա ազատազրկում, ինչը բխում է նրա դեմ հարուցված Ադրբեջանի քրեական օրենսգրքի հոդվածներից։ Գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ գերեվարված Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն ապօրինի զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ) և 318.1 (օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջան) հոդվածներով։

Այս հոդվածները նախատեսում են մինչև 14 տարի ազատազրկում։

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է Լաչինում տեղադրված ապօրինի անցակետից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել