Թուրքիան ցավակցել է սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունին, որի հետևանքով կա 68 զոհ:
«Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, հարյուրավորները ծանր վիրավորվել են։
Ցավակցում ենք այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում: