Ռուսաստանը երբեք չի եղել ու չի լինելու Հայաստանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողն ու պատճառը․ Զախարովա

Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի եղել ու չի լինելու դրանց սրման նախաձեռնողն ու պատճառը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանը շարունակում է կատարել իր առաքելությունը: Մեր խաղաղապահները գտնվում են տարածաշրջանում: Սա մեր մտադրությունների և մեր իրական իրական վերաբերմունքի լավագույն հաստատումն է»,-նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առաջնորդվում է նրանով, որ երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները կշարունակեն իրականացվել՝ ի շահ երկու ժողովուրդների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել