Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, սպասվում է նաև հյուպատոսության բացում Սյունիքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քաթրին Կոլոննան` պատասխանելով երկրի ազգային ժողովի պատգամավոր Էմանուել Անտուանին։ Կոլոննայի ելույթից հատվածներ իր Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարությունը 5 մլն եվրո է ուղղել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայերին, ու ես որոշել եմ այդ օգնությունը բարձրացնել մինչև 7 մլն եվրո։ Մենք նաև ամրապնդելու ենք մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ ու Սյունիքում հյուպատոսություն ենք բացելու», – ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել