Երբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ասուլիսի ժամանակ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ռուսական զորքերի՝ իրենց նպատակներին հասնելու ժամկետները։

«Մինչև 2025 թվականը միջոցառումների և գործողությունների հետևողական իրականացումը թույլ կտա մեզ հասնել ռազմական հատուկ գործողության   նպատակներին»,- ասել է  նախարարը։

Իր ելույթում Սերգեյ Շոյգուն նշել է, որ «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարունակում են զինել Ուկրաինայի զինված ուժերը, իսկ Կիևի ռեժիմը շարունակում է անպատրաստ զինվորներին նետել անիմաստ հարձակումների և ջարդերի»:

Շոյգուն ընդգծել է, որ «Կիևի և նրա հովանավորների գործողությունները, ըստ էության, Ուկրաինային դատապարտում են ինքնաոչնչացման»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել