Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Արցախի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումը։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է РИА Новости-ն։
Նա հայտնել է, որ Բլինքենը երեքշաբթի հերթական անգամ զանգահարել է Ադրբեջանի ղեկավարին։
«Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, անվտանգությունն անվերապահորեն ապահովելու, խաղաղ բնակչության տեղաշարժի ազատությունը և մարդասիրական անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է Միլլերը։
Զրույցի ընթացքում Բլինքենը հիշեցրել է Ալիևին այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելությունն ընդունելու իր խոստումների մասին։
«Մենք ակնկալում ենք, որ նա կպահի դրանք», – ասել է Միլլերը: