ԵԱՀԿ-ում Հս․ Մակեդոնիայի նախագահությունը կոչ է արել անհապաղ բուժօգնություն ուղարկել Արցախում պшյթյունից տուժածներին

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունն անդրադարձել է Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունին և կոչ արել  բուժօգնություն ուղարկել տուժածներին։

«Մենք սգում ենք երեկ Ստեփանակերտում բենզինի պահեստում  տեղի ունեցած  ողբերգական պայթյունի հետևանքով մարդկային զոհերի համար։ Մենք կոչ ենք անում անարգել հումանիտար օգնության հասանելիություն տրամադրել, որպեսզի մարդիկ, ովքեր դեռ պայքարում են իրենց կյանքի համար, կարողանան բժշկական օգնություն ստանալ»,-ասված է X-ի միկրոբլոգյան էջի գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել