Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընկերներ, քանի որ շատ եք հարցնում՝
Լուսանկարի ընտանիքը տեղավորվել է Գորիսում գտնվող հյուրատներից մեկում. վաղն առավոտյան կտեղափոխենք նախարարության ենթակայությամբ գործող՝ տարեց անձանց համար նախատեսված խնամքի հաստատություններից մեկը, որտեղ էլ կստանան անհրաժեշտ ծառայություններ։
Կրկին խնդրում եմ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական կարիքներին առնչվող ցանկացած հարցով անմիջապես տեղեկացնել 114 թեժ գծին»,-նշվում է գրառման մեջ։