Առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:

Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել