«Մեր դիմաց դրված է հերթական հայրենազրկումը»․ «Ազատազէն» ՀԿ-ի ղեկավար Իշխան Գևորգյան

«Ազատազէն» հասարակական կազմակերպության  նախաձեռնած հանդիպումների արդյունքում ստեղծվել է «Հայաստանի սուվերենության շարժում»-ը։ Շարժման մասնակիցները սեպտեմբերի 21-ին հավաք-հանդիպում անցկացրեցին Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքում։

Շարժումը հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշված էր, որ հայկական պետականությանը վտանգված է․ «Արձանագրում ենք Հայաստանի կառավարության հակապետական վարքագիծը՝ ՀՀ քաղաքացիների կյանքի եւ անվտանգության անօտարելի, բնական իրավունքները ապահովելու գործում։ Միավորվում ենք Հայկական պետականության պաշտպանության ու զարգացման գաղափարի շուրջ, եւ հայտարարում ենք Հայաստանի սուվերենության շարժման մեկնարկը։ Մեր նպատակը հայության անվտանգությունը եւ իրավունքների պաշտպանությունն ապահովելուն ընդունակ Հայկական պետականության կառուցումն է: Կոչ ենք անում վերոնշյալ խնդիրները գիտակցող եւ նպատակը կիսող բոլոր անհատներին եւ կազմակերպություններին միանալ շարժմանը»:

«Ազատազէն» ՀԿ-ի ղեկավար Իշխան Գևորգյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ նրանք կազմակերպում են հանրահավաքներ, որովհետև շանս չունեն գնան, պաշտպանեն հայերին և Հայաստանը։

«44-օրյա պատերազմից հետո ես 3 անգմա եղել եմ դիրքերում, երեք անգամ պաշտպանել եմ Հայաստանը և հայերին։ Այդ շանսը խլելուց հետո էլ ելք չեն թողել։ Մենք մեր խելքի մարդկանցով հավաքվել ենք, որ դա կառուցենք։ Երկրում կան կառույցներ, որոնք 30 տարի եղել են և ինչպես մեկ հատ հրաձգարան չէին սարքել, այդպես էլ սուվերենություն չեն սարքել, մենք հիմա դիտորդ ենք»,-ասաց նա։

Նա նշեց, որ ձևավորել են շտաբ և իրենց նպատակն է հասնել իշխանափոխության։

«Որ այդ որոշում կայացնողները «դուխ» ունենան այդ որոշումները կայացնել։ Հակառակ դեպքում մեր դիմաց դրված է հերթական հայրենազրկումը։ Հիմա ես չեմ ուզում այդպես լինի, պայքարը դրա համար է»,-ասաց նա։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել