Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։
Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։
Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։