Ադրբեջանը պատրաստ է հանդիպել Արցախի հայերի ներկայացուցիչների հետ

Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի գրասենյակը՝ հավելելով, թե մինչ այս մի քանի անգամ հրավիրել են նրանց «վերաինտեգրացիայի մասին բանակցությունների, բայց նրանք չեն եկել»։

«Միևնույն ժամանակ հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման համար հայկական ապօրինի զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ պարզեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ ապօրինի ռեժիմը պետք է ինքնալուծարվի։

Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,- նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել