Ռուսաստանը կապի մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ: Մոսկվան աշխատում է Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը քաղաքական և դիվանագիտական ալիք վերադարձնելու ուղղությամբ. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է ТАСС-ը։
«Մեր զինվորականները, առաջին հերթին, և նաև այլ ուղիներով, կապի մեջ ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի հետ»,- ասաց նա։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Արցախի ՄԻՊ փոխանցմամբ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։