Արաբկիր վարչական շրջանում գտնվող 4/38 ընտրատեղամասում 19։40-ի սահմաններում միջադեպ գրանցվեց։
Քաղաքացին ներակայացավ ընտրատեղամաս, սահմանված կարգի համաձայն գրանցվեց, վերցրեց ծրարը, որի վրա փակցվեց դրոշմանիշը, սակայն հրաժարվեց ծրարի մեջ դնել քվեաթերթիկ և այն գցել քվեատուփի մեջ։
Տղամարդը՝ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գայանե Թահիրյանի այն հարցին, թե ինչու է հրաժարվում քվեարկել, եթե արդեն գրանցվել է, պատասխանեց, թե ստորագրությունն է մոռացել։
«Ստորագրությունս մոռացել եմ ճիշտն ասած»,- ասաց քաղաքացին։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը միջադեպն արձանագրեց գրանցամատյանում։
Այսպիսով՝ ընտրատեղամասում 1223 ընտրողներից գրանցվել է 450 ընտրող, սակայն քվեարկել են 449-ը։