Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է «նախընտրական քարոզչություն» հասկացությունը:
Iravaban.net-ը հայտնում է՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:
Այս օրը հաճախ անվանում են նաև «լռության օր», որի ընթացքում քաղաքացին պետք է որոշի՝ ում ընտրել:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ըստ համարների.
- «Հանրային ձայն» կուսակցություն,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Արդար Հայաստան» կուսակցություն,
- «Հաղթանակ» կուսակցություն,
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն,
- Հայաստանի եվրոպական կուսակցություն,
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
- «Հանրապետություն» կուսակցություն,
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
- «Ապրելու երկիր» կուսակցություն,
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք։