Մեդիափորձագետ Արթուր Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի Ֆեյսբուքահայեր, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում` նյուզֆիդում տեսնում եք ձեր ընկերների կողմից իբր լայք արված լրատվական հղում, առայժմ հիմնականում ճանապարհային պատահարների թեմայով։ Բացելու դեպքում ձեզանից փորձում են գաղտնաբառ կորզել։ Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք։ Ուզում եմ ասել` զգույշ եղեք»։