Երբ սկսել էինք պայքարը հին համակարգի դեմ «ՔՊ»-ն դեռ գոյություն չուներ․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետի «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Օրերս ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցի ուղիղ կեսը նվիրեց ավագանու ընտրություններին ու հատկապես ինձ։ Այդ ընթացքում նրա արած մի շարք հայտարարություններին ստիպված եմ անդրադառնալ։ Մասնավորապես, թե ես իբր

1. մինչեւ 2018-ի հեղափոխությունը քաղաքական ժանրում ելույթ ունենալիս թույլտվություն էի ստանում իշխանություններից
2. ՔՊ կուսակցությանը միացել եմ «լավ ժամանակներում»։

Այդ առիթով ուղղակի տեղադրում եմ հատվածներ անցած տասնամյակում իմ հանրային գործունեության մասին։ Այստեղ պարզ երևում է թե ով ում և երբ է միացել:

Ժողովուրդ ջան, կանխավ ներողություն եմ խնդրում անհամեստության համար, սա տեղադրում եմ բացառապես մեր ընդդիմախոսների հիշողությունը թարմացնելու նպատակով։

Հ.Գ. Ի դեպ, երբ սկսել էինք պայքարը հին համակարգի դեմ «ՔՊ»-ն դեռ գոյություն չուներ )))»։

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել