Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայր ծանր է։ Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը շարունակում է ԼՂ մուտքի հնարավորության սպասել Կոռնիձորում։
«ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունը խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում