Հայքի ուղերձը Իսլամի աշխարհին, արաբական երկրների և Իրանի ժողովրուդներին, առաջնորդներին և Հնագույն քաղաքակրթությունների Ֆորումին և Մեծ Մերձավոր Արևելքի երկրներին ու ժողովուրդներին:
«Իսլամի աշխարհին, արաբական երկրների և Իրանի ժողովրուդներին, առաջնորդներին․
Այսօր Արցախի շուրջ իրավիճակը դարձել է նույնքան ակնհայտ, ինչպես և XX դարասկզբին Օսմանյան Կայսրության ժողովուրդների ցեղասպանության օրերին։
Ոճրին առնչվողները ստիպված են բացահայտել իրենց իրական դեմքերը։ Եվրոպան՝ Ուրալից մինչև Լիսաբոն, մակաբույծ համակարգին ամբողջապես կուլ գնացած ողջ Արևմուտքը առերևույթ ի վիճակի եղան արտաբերել միայն ոչինչ չասող «մտահոգություններ», իրականում դրսևորելով միայն գործարք ու արյուն…
Ինչպես և հարյուր տարի առաջ աշխարհակառույցի օրենքների և նրանում մարդ էակի կենսասկզբունքների պահապան միակ կողմը դարձյալ մնում են հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդները, մասնավորապես, Իսլամի աշխարհի ճշմարիտ ներկայացուցիչները։ Հարյուրամյակ առաջ իրական մուսուլմանները՝ արաբներն ու իրանցիները ցեղասպանության ժամանակ անգնահատելի օգնություն ցուցաբերեցին հայերին փրկելու հարցում և հենց ժողովուրդների ճշմարիտ ուղու հանդեպ այդ հավատարմությունն էր, որ դարձավ Օսմանյան Կայսրության հիմքերը կազմաքանդելու խորքային պատճառը։
Այսօր Օսմանյան Կայսրության տերերը Թուրան նախագծի շրջանակում այն վերականգնելու հույսեր են փայփայում։ Սակայն հնագույն քաղաքակրթությունների օրրան հանդիսացող տարածաշրջանի ժողովուրդները, նրանց թվում Արցախի ժողովուրդը, չեն կարող հանդուրժել, որ մակաբույծ համակարգը իրենց հերթական ձեռնածության գործիքի վերածի։
Արցախը հայտնվել է շրջափակման մեջ. Որպեսզի գոյատևի, նրան հաց է հարկավոր։ Ովքեր սպանել են նրանց հազարավոր որդիներին ու դուստրերին փորձում են սովի պարտադրանքով ստիպել նրանց այդ հացը ընդունել իրենց դահիճների ձեռքից, դրանով իսկ այդ դահիճներին աշխարհին ներկայացնելով որպես բարեգործներ։
Խնդրում ենք ձեզ, հեռու վանեք Արցախից այդ «գավաթը»… Ինչպես և հարյուր տարի առաջ, հնարավորություն գտեք Արցախին հաց հասցնել, շրջանցելով նրա դահիճներին։
Խաչիկ Չալիկյան – Համահայկական մտավորականության
«12 -ի խորհուրդ»
Լևոն Բեկլարյան – «ՀԱՅՔ»-ի քաղաքակրթական խորհուրդ»
Լուսանկարը՝ wikipedia-ից։