Հայկական կողմում կա մեկ վիրավոր․ Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 13-ին ժամը 12։15-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։

«Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել