ԱԺ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 13-ի նիստի մեկնարկին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:

«1 տարի առաջ ՀՀ-ն ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել