Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակումներ է կատարել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները:

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվկան համակարգից։

Արժանապատիվ Տ. Մովսես քահանա Սահակյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը՝ որպես Եկեղեցի-պետություն գրասենյակի պատասխանատու: Արժանապատիվ Տ. Պետրոս քահանա Կադեյանը ծառայության է կոչվել Հնդկահայոց հոգևոր հովվությունում, իսկ Արժանապատիվ Տ. Հակոբոս քահանա Իսահակյանը՝ Իրաքի հայոց թեմում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել