Թուրքիայում զոհերի թիվն աճել է

Թուրքիայի արևմտյան Քըրքլարելի նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարաը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ անհայտ կորած վեց քաղաքացի է գրանցվել։ Որոշ քաղաքացիներ տարհանվել են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Ստամբուլի նահանգում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի, որի պատճառով մահացել է 2 մարդ, իսկը 12՝ վիրավորվել։

Ջրհեղեղի պատճառով տուժել են Ստամբուլի նահանգի հատկապես հյուսիային հատվածները։ Ջրի տակ են անցել մի շարք փողոցներ, շինություններ և մետրոյի կայարաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել