Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ «նման» մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը «բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն», քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը․ «Ադրբեջանը կշարունակի աշխատանքները այդ ուղղությամբ՝ ունենալով «Բ» պլան»։
Նախորդիվ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ «աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրանից դուրս, թելադրում են Արևելքն ու Արևմուտքը կապող նոր տրանսպորտային ուղիներ բացելու անհրաժեշտությունը, հատկապես, եթե հաշվի առնենք ուկրաինական պատերազմը և երթուղիների պահանջարկը մեծ է ինչպես Եվրամիությունից, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրներից»։