Ալիևի օգնականը բաց նամակ է հղել The New York Times-ին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բաց նամակ է հղել The New York Times-ին։

Այս մասին «X»-ի էջում գրել է Հաջիևը և հրապարակել նամակը։

«Ես ցավում եմ, որ բոլորի ձայնի համար արդար հարթակ լինելու փոխարեն The New York Times-ը խոչընդոտներ և բյուրոկրատական ​​արգելքներ է դնում այլընտրանքային տեսակետների համար: Հակառակ որոշ արևմտյան լրատվամիջոցների տեղեկատվական մենաշնորհի, որոնք խորհրդային ոճով քարոզչություն են իրականացնում իմ երկրի դեմ, սոցիալական X ցանցն առաջարկում է ավելի հզոր, այլընտրանքային, ազատ և բաց հարթակ։ Այս բոլոր հոդվածները, այդ թվում՝ The New York Times-ում, ստուգելիս թվում է, թե դրանք բոլորը կազմվել են մեկ պետական ​​կառույցում կամ հայկական լոբբիի և կառավարության կողմից ֆինանսավորվող PR ընկերությունում»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել