Լաչինի շրջանի տարածքում ջրամբարի կառուցմամբ Ադրբեջանի կողմից օկուպացված մի շարք շրջաններ, ինչպես նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն խմելու ջուր կստանան։
Այս մասին ասել է Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ ներկայացուցիչ Դիլգամ Շարիֆովը։
Ջրամբարի շինարարությունը, որը խմելու ջրով կապահովի մոտ 3 միլիոն մարդու, նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 22-ը։