Պուտինը Կադիրովի 24-ամյա դստերը պարգևատրել է «երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական գործունեության համար» մեդալով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դստերը՝ Այշատ Կադիրովային պարգևատրել է «Հայրենիքի համար վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշանով, փոխանցում է Meduza-ն։

Փաստաթղթի համաձայն՝ 24-ամյա Կադիրովան մի քանի այլ անձանց հետ պարգեւատրվել է «ազգային մշակույթի ու արվեստի զարգացմանն ուղղված ծառայությունների, երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական գործունեության համար»։

Այշատ Կադիրովան Չեչնիայի մշակույթի նախարարն է 2021 թվականի հոկտեմբերից։ Մինչ այդ նա մեկ տարի աշխատել է որպես Չեչնիայի մշակույթի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ։ Մինչ քաղաքացիական ծառայությունը, հանրապետության ղեկավարի դուստրը երեք տարի ղեկավարել է իսլամական Firdaws նորաձեւության տունը։ Այդ ընթացքում նա պարգևատրվել է «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», «Մարդու իրավունքների պաշտպանության համար» մեդալով, «Աշխատանքային կարգի համար» պատվո կրծքանշանով, Չեչնիայի մշակույթի վաստակավոր գործչի կոչումով և Կադիրովի շքանշանով, որը հանրապետության բարձրագույն պարգևն է։

Ռամզան Կադիրովի ընտանիքը և ինքը պարբերաբար պարգևատրվում են։ Օրինակ՝ 2023 թվականի հունիսին Չեչնիայի ղեկավարի 20-ամյա դուստրը՝ Խութմաթ Կադիրովան, պարգևատրվել է Կադիրովի շքանշանով՝ հանրապետությունում «բժշկության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։ Խութմաթ Կադիրովան Չեչնիայում առողջապահության ոլորտի կուրատորի պաշտոնում նշանակվել է մրցանակի հանձնումից մի քանի ամիս առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել