Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները կլուծեն տարածաշրջանային խնդիրները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ասել է, որ Անկարայի և Մոսկվայի սերտ հարաբերությունները կօգնեն լուծել տարածաշրջանային խնդիրները։

«Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային գործընթացները: Մեր սերտ շփումները Ռուսաստանի հետ կշարունակեն նպաստել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծմանը»,- ասել է Թուրքիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել