ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 34 ուսուցչի շնորհվել է որակավորման տարակարգ:
Համաձայն հրամանի՝ տարակարգ
Ուսուցչին շնորհվող տարակարգը քառաստիճան է, և շնորհելիս աստիճանակարգություն չի պահանջում: Տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունում է նախարարի հրամանով ձևավորված հանրապետական հանձնաժողովը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ:
Առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներից ավագ ուսուցչի, երկրորդ աստիճանի տարակարգ՝ հմուտ ուսուցչի, երրորդ աստիճանի տարակարգ՝ վերապատրաստող
3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ որպես մասնագիտական զարգացմանը խթանող կարևոր լուծում։
Մասնավորապես՝ վերապատրաստող
Հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:
Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է հավելավճար. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 10 տոկոսի, երկրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 20 տոկոսի, երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 30 տոկոսի, իսկ չորրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին: Հանրակրթական ծրագիր իրականացնող այլ հաստատությունում համատեղությամբ աշխատող տարակարգ ստացած ուսուցչին հավելավճարը տրամադրվում է միայն հիմնական աշխատավայրում:
Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ ուսուցիչն ազատվում է աշխատանքից: Եթե տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում ուսուցիչը նորից անցնում է ուսուցչական աշխատանքի որևէ հաստատությունում, ապա հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար տարակարգը պահպանվում է: Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է նաև, երբ ուսուցիչը զրկվում է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչպես նաև ատեստավորման արդյունքում չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Նշենք նաև, որ տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը։